1938-1956
Արտեմի Այվազյան


<< Մարդ, ով հաջողակ էր ամեն ինչում>>,- այսպես է գրել Արտեմի Սերգեյի Այվազյանի մասին 1997 թվականին << Элитарная газета>> թերթը:
1902 թ. ծնված Արտեմի Այվազյանը նշանավոր տոհմից էր՝ կրթված ու զարգացած ընտանիքի զավակ: Հայրն իրավաբան էր՝միևնուն ժամանակ երաժշտաքննադատ, գեզարվեստական գրականության թարգամանիչ: Մայրը՝ դաշնակահարուհի էր և որդուն փոքր հասակից սովորեցրել էր նվագել դաշնամուր և այլ երաժշտական գործիքներ:
Արտեմի Այվազյանը նախընտրեց թավջութակը և որպես կատարող մեծ հաջողությունների հասավ: Նա երաժշտական կրթություն ստացավ, նախ՝ ավարտելով Թիֆլիսի կոնսերվատորիան ( 1923թ.), ապա` Մոսկվայի (1932թ.), իսկ այնուհետև նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1935թ.):
Կոմպոզիցիայի նկատմամբ հետաքրքրություն Արտեմի Այվազյանը դրսևորել է դեռ Թիֆլիսի կոնսերվատորիայում ուսանոլու տարիներին: Նա դասեր է ստացել Ալեքսանդր Սպենդիարյանից, ով բարձր է գնահատել իր սանի տաղանդը:
Արտեմի Այվազյանն իր կազմակերպչական տաղանդը դրսևորել է դեռ շատ երիտասարդ` 25 տարեկան հասակում, երբ 1927թվականին նրան գործուղել էին Լենինական (Գյումրի), որպես երաժշտական ստուդիայի տնօրեն ու մանկավարժ:


1936 թվականին Արտեմի Այվազյանը վերջնականապես տեղափոխվում է Երևան: 1938թ. ըստ Արտեմի Այվազյանի հիշողությունների. << Վերադաս կազմակերպությունները ցանկանում էին Հայաստանւմ ստեղծել մի երաժշտախումբ` աշխույժ, կենսուրախ, և ազգային, ջազի պես մի բան: Այդ գործը հանձնարարեցին ինձ>>:
Ինչպես հայտնի է, Արտեմի Այվազյանը գերազանց կատարեց առաջադրանքը:
Նա հիշում է. << Մոսկվայում Հայկական արվեստի տասնօրյակից առաջ, որպես Տասնօրյակի ղեկավարներ, Երևան ժամանեցին ժողովրդական արտիստներ Ռուբեն Սիմոնովն ու Ալեքսանդր Մելիք-Փաշաևը: Ես զարմացած էի, շփոթված և ցնցված, երբ իմ ղեկավարած երաժշտախմբի հասարակական լսումից հետո նրանք վեր թռան տեղներից, սկսեցին ցնծությամբ սեղմել ինձ իրենց գրկում ու հիացած բացականչել. << Սա հրաշալի է: Սա արտասովոր է: Գունագեղ է: Սա այն է, ինչ պետք է>>: Ջազն անմիջապես ընդգրկվեց տասնօրյակի ծրագրի մեջ: Նույնիսկ հիմա, 80 տարի անց, խորամուխ լինելով այն ժամանակվա իրադրության մեջ, հնարավոր չէ առանց հուզմունքի ու հպարտության ընկալել, այն մեծագույն հաջողությունը, որ նվաճեց Հայկական ջազը` Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ: Մեր նվագախմբին հիացմունքով էին ծափահարում ոչ միայն Միության խոշոր քաղաքներում`Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Խարկովում, Ռիգայում, Օդեսայում, Բաքվքւմ, Թբիլիսիում, այլև Միության տարբեր անկյուններում, զորամասերում, խոշոր գործարաններում և մեծ նավերի տախտակամածների վրա: Թվում է, թե փառապանծ երաժշտախումբ ղեկավարելը, նրա հետ հյուրախաղերի մեկնելը և դրա հետ միասին ստեղծագործելը մի մարդու համար լրիվ բավարար է:


Այվազյանին նշանակում են Ֆիլհարմոնիայի փոխտնօրեն և գեղարվեստական ղեկավար: Աշխատանքի անցնելով, նրա մոտ ծնվում է մի գաղափար, ինչպես ինքն է գրում. << Էստրադային ամեն ինչ զատել ֆիլհարմոնիայից և ստեղծել ինքնուրույն հաստատություն>>: Շուտով ստեղծվում է Հայպետէստրադան, որի տնօրեն է նշանակվում նա: Որոշ ժամանակ անց, Արտեմի Այվազյանը նշանակվում է օպերետայի թատրոնի գեղարվեստական ղեվակար ու տնօրեն: Այդ ասպարեզում էլ նա հաջողությունների է հասնում: Թատրոնն իր հաստատուն տեղն է զբաղեցնում մեր հանրապետության մշակութային կյանքում: Հայաստանի պետական ջազը Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրից իր բնականոն համերգային գործունեության մեջ ունեցավ ելույթներ՝ Կարմիր բանակի զորամասերում` ինչպես թիկունքում, այնպես էլ ռազմաճակատում: Ելույթներով հանդես էր գալիս հոսպիտալներում, նավերի վրա, Կարմիր բանակի տներում, առաջին գծում: Այն մասին, թե ինչպիսի ոգևորությամբ և ապշելի հաճախականությամբ էին ելույթ ունենում՝ օրը երկու, նույնիսկ երեք համերգ Կարմիր բանակի զինվորների համար՝ վկայում են արխիվային փաստաթղթերը: Պատերազմը ավարտվում է, երկիրն ամոքելով վերքերը՝ ոտքի է կանգնում։ Եվ, ինչպես նախկինում, Արտեմի Այվազյանի ղեկավարած հռչակավոր Հայաստանի Ջազը համերգներով հանդես է գալիս Խորհրդային տարածքներում: 1956թվականին` 18 տարի անց, իր դիմումի համաձայն Արտեմի Այվազյանը հրաժեշտ տվեց իր նվագախմբին, իր դիմումի համաձայն Արտեմի Այվազյանը հրաժեշտ է տալիս իր նվագախմբին:
Հետագա տարիներին նա ապրում էր ստեղծագործական բեղուն կյանքով: Հատկանշական է կինոնկարների համար գրված երաժշտությունը` <<Ձյունե թագուհին>>, <<Մոր սիրտը>>, <<Ինչու է աղմկում գետը>>, <<Պոեմ Հայաստանի մասին>>: Նրա գրչին են պատկանում Երկու կոնցերտ` թավջութակի և նվագախմբի համար, Երրորդ սոնատը` սիմֆոնիկ նվագախմբի համար:
Արտեմի Այվազյանը կյանքին հրաժեշտ է տվել 1975 թվականին` Երևանում, որին նվիրաբերել էր իր ստեղծագործական ողջ ավյունն ու մեծ հոգու ջերմությունը:

